Արթուր Բազեյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

21 Սեպտեմբերի 2026, 20:30

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ասոցիացիան։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին։ Մենամարտի մեկնարկից սկսած՝ հայ մարզիկը տիրել է նախաձեռնությանը, գործել առաջին համարով և մրցակցին հաջողության հասնելու հնարավորություն չի տվել:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին անցել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը, ինչպես նաև Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը: