Արթուր Դավթյանի դուստրերի հուզիչ արձագանքը՝ հոր հաղթանակին

25 Հոկտեմբերի 2026, 21:10

Սպորտ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի հաղթանակը ոչ միայն մարզական մեծ նվաճում է, այլև հուզիչ պահ՝ նրա ընտանիքի համար։ Մարմնամարզիկի դուստրերը չեն թաքցրել իրենց հուզմունքն ու ուրախությունը՝ տեսնելով հայրիկի հաղթանակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հերթական պատմական հաջողությունն է գրանցել: Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկն արժանացել է չեմպիոնի կոչմանը։

Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը կատարել է երկու անթերի ցատկ՝ երկամարտի հանրագումարում վաստակելով 14,850 միավոր և անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Այս հաղթանակով տաղանդաշատ մարմնամարզիկն իր կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր բարձր վարպետությունը միջազգային ասպարեզում: