Արթուր Գուլիկյանը՝ Համառուսաստանյան դպրոցական մրցույթի հաղթող

08 Մայիսի 2025, 16:35

Հայեր | Մշակույթ

Պերմից Արթուր Գուլիկյանը 1-ին կարգի դափնեկիր է դարձել «Էստրադային երգեցողություն. մեներգ» համառուսաստանյան դպրոցական մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք Պերմի երկրամասի Հայկական մշակույթի կենտրոնի Երիտասարդական կոմիտեի պաշտոնական էջից։

Նշվում է, որ 100 մրցութային համարներից Արթուրի կատարումը լավագույնն է ճանաչվել իր անվանակարգում և 12-17 տարիքային խմբում: