Արթուր Միրանյանը նորամուտը գոլով է նշել ռումինական ակումբում

24 Սեպտեմբերի 2024, 16:30

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում նորամուտը նշել է գոլով:

28-ամյա ֆուտբոլիստը «Ունիրյայի» դեմ ընկերական մրցավեճում 17-րդ րոպեին բացել է հաշիվը:

Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն փոխարինվել է 82-րդ րոպեին: «Ունիվերսիտատյա Կլուժը» հաղթել է 4-0 հաշվով:

Հիմա եթերում