Արթուր Մովսեսյանի Jogel ընկերությունը կապահովի Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր հանդերձանքը
11 Օգոստոսի 2023, 11:13
Jogel ընկերությունը Ռուսաստանի ֆուտբոլային միության հանդերձանքն ապահովում է դեռևս հունիսից, արարողությունը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը կշարունակվի մինչև 2026 թվականը:
Բրենդի հիմնադիր Արթուր Մովսեսյանը Կազանում Taneco-2023 ֆորումի ժամանակ պատմել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հանդերձանքի պաշտոնական շնորհանդեսը նշանակված է հաջորդ տարվա սկզբին, և որ ազգային թիմի նոր համազգեստը պատրաստվելու է կարմիր գույնով՝ բանահյուսության տարրերով:
Դեռևս հունվարին Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել էր, որ 2023 թվականին կազմակերպությունը կհրաժարվի գերմանական Adidas ընկերության հանդերձանքից։