Արթուր Սերոբյանը հաղթական գոլ է խփել Մոլդովայի առաջնության նոր մրցաշրջանում

06 Հուլիսի 2025, 14:40

Սպորտ

Հայ հարձակվող Արթուր Սերոբյանը բացել է իր գոլերի հաշիվը Մոլդովայի առաջնության նոր մրցաշրջանում՝ հաղթանակ պարգևելով «Շերիֆ»-ին տուրի կենտրոնական խաղում:

Սուպերլիգայի երրորդ տուրում «Շերիֆ»-ը 2:1 հաշվով հաղթանակ է տարել երկրի գործող չեմպիոն «Միլսամի»-ի նկատմամբ:

Սերոբյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն արդեն երկրորդ խաղակեսի սկզբում դուրս է եկել խաղադաշտ։ Ընդամենը 6 րոպե անց նա խփել է վճռական գոլը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ: