Արտյոմ Ասատրյանը՝ «Տարվա աշակերտ – 2026» մրցույթի հաղթող

26 Հոկտեմբերի 2026, 23:00

Կրթություն

Պյատիգորսկում բնակվող Արտյոմ Ասատրյանը գրավել է առաջին տեղը Ստավրոպոլի երկրամասում անցկացված «Տարվա աշակերտ-2026» համառուսաստանյան 6-րդ մրցույթի տարածաշրջանային փուլում։

Համաքաղաքացու նշանակալի հաջողության մասին սոցիալական ցանցերում հայտնել է Պյատիգորսկի քաղաքապետ Դմիտրի Վորոշիլովը՝ շնորհավորելով աշակերտին տարածաշրջանի լավագույն դպրոցականի պատվավոր տիտղոսը նվաճելու կապակցությամբ։