Արտյոմ Օհանովն առաջադրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

06 Ապրիլի 2025, 21:12

Հայեր

«ВЫЗОВ» մրցանակի գիտական կոմիտեի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, նյութագետ, բյուրեղագետ Արտյոմ Օհանովն առաջադրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ՝ քիմիայի և նյութերի մասին գիտությունների բաժնում՝ «Ֆիզիկական քիմիայի և նյութերի տեխնոլոգիա» մասնագիտությամբ:

Ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-30-ը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովի ընթացքում: Նախատեսվում է ընտրել 88 ակադեմիկոս և 170 թղթակից անդամ: Նրանք կընտրվեն գաղտնի քվեարկության արդյունքում, իսկ քվեարկությանը կմասնակցեն ակադեմիայի բոլոր ներկա անդամները։

«Alter ego» նախագծի շրջանակներում կարող եք դիտել Alpha News-ի բացառիկ հարցազրույցը Արտյոմ Օհանովի հետ: