Արտյոմ Օհանովն իր հոբելյանին կազմակերպում է գիտության տոն

30 Հունվարի 2025, 18:12

Կրթություն

Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտում մարտի 3-4-ը տեղի կունենա «Matter and Materials» խորագրով գիտաժողով, որի գլխավոր կազմակերպիչն է հայազգի աշխարհահռչակ գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը:

Գիտաժողովի առաջին օրը կհամընկնի նրա 50-ամյակի հետ։

«Որոշեցի, որ իմ 50-ամյակին ուզում եմ հավաքել գիտության տարբեր բնագավառների իմ ընկերներին, որոնց հետազոտություններն ինչ-որ կերպ կապված են նյութերի հետ։ Համաժողովին հրավիրված բանախոսների մակարդակը բացառիկ բարձր է։ Այս գիտաժողովը կարող է դառնալ գիտության իսկական տոն, որին հրավիրում եմ բոլորին»,- նշել է Օհանովը։

Գիտաժողովին արդեն գրանցվել է ավելի քան 230 գիտնական Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ալժիրից, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Գիտնականը հույս ունի, որ մինչև հայտերի ժամկետի ավարտն այդ թիվը կկրկնապատկվի։