Արտյոմ Օհանովը աշխարհի ամենաշատ մեջբերվող գիտնականների թվում է

07 Հոկտեմբերի 2024, 15:46

Կրթություն

Աշխարհահռչակ գիտնական, բյուրեղագետ-քիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովն ընդգրկվել է աշխարհի և Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող գիտնականների լավագույն 2%-ում։ Այս մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքով։

«Ես ևս մեկ անգամ ընդգրկվեցի աշխարհի ամենաշատ մեջբերվող գիտնականների լավագույն 2%-ում՝ համաձայն Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության՝ Elsevier-ի հետ համատեղ: 2023 թվականի արդյունքներով ես զբաղեցրել եմ 94-րդ տեղը «Կիրառական ֆիզիկա» ոլորտի 304,738 գիտնականների շարքում և ընդգրկվել եմ բոլոր ոլորտներում ամենաշատ մեջբերված ռուս գիտնականների տասնյակում։ Ես ընդգրկվել եմ այս վարկանիշում դրա կազմման հենց սկզբից, այսինքն՝ 2018 թվականից»,- գրել է գիտնականը։