Արտյոմ Օhանովը Չինաստանում 8 դասախոսություն է կարդացել

14 Նոյեմբերի 2024, 09:18

Կրթություն | Հայեր

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ռուս գիտնական, բյուրեղագետ-քիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը Սկոլտեխի (Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ) պատվիրակության հետ մեկնել է Չինաստան:

«Սկոլտեխի պատվիրակության երկրորդ այցը Չինաստան չափազանց հաջող էր։ Կարծում եմ, որ այս ուղևորության բարի պտուղները դեռ շատ տարիներ կզգան: Մի քանի օրվա ընթացքում ես ութ դասախոսություն կարդացի: Հաջողվեց քննարկել և՛ համատեղ աշխատանքները, և՛ ուսանողների ու դասախոսների փոխանակումը, և շատ ավելին։ Շատ հաճելի էր կրկին տեսնել իմ ուսանողներին և նրանց ուսանողներին, իմ ակադեմիական թոռներին», — գրել Է գիտնականը սոցցանցում։

Հիմա եթերում