Արտյոմ Օհանովը հայտնել է «Քիմիա. ատոմներ, մոլեկուլներ, բյուրեղներ» գրքի երկրորդ հրատարակության թողարկման մասին

03 Հուլիսի 2024, 20:42

Մշակույթ

Հայազգի հայտնի բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, քիմիկոս, մանկավարժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը համացանցում հայտնել է իր երկրորդ՝ «Քիմիա. ատոմներ, մոլեկուլներ, բյուրեղներ» գրքի երկրորդ հրատարակության թողարկման մասին:

«Առաջինը դարձավ բեսթսելեր, ինձ բերեց երեք մրցանակ և ամբողջությամբ վաճառվեց մեկ տարվա ընթացքում։ Երկրորդ հրատարակությունը ոչ միայն վերահրատարակություն է, այլև ներկայանում է բարելավված և խիստ լրացված տեքստով և մի շարք նոր նկարազարդումներով:

Այժմ դուրս է եկել սև-սպիտակ տարբերակը: Գունավոր տարբերակը կթողարկվի շատ շուտով», — գրել Է գիտնականը։