Արտյոմ Սարգսյանը նվաճել է Ռուսաստանի սուսերամարտի «Գրան պրի» շարքի 3-րդ փուլի բրոնզը

28 Մարտի 2024, 16:10

Սպորտ

Սանկտ Պետերբուրգից Արտյոմ Սարգսյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Սմոլենսկում կայացած սուսերամարտի տղամարդկանց «Գրան պրի» երրորդ փուլի համառուսաստանյան մրցումների արդյունքներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բրոնզի համար պայքարում Սարգսյանը 15:9 հաշվով հաղթել է Գեորգի Բույանովին: