Արտյոմ Սիմոնյանը փայլել է ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի կույր լսումների փուլում

09 Նոյեմբերի 2026, 23:55

Մշակույթ

2026 թվականի նոյեմբերի 6-ին ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվել է հանրահայտ «Ձայնը. Երեխաներ» («Голос. Дети») նախագծի 13-րդ եթերաշրջանի հերթական թողարկումը։ Հաղորդման ամենատպավորիչ դրվագներից մեկը Արտյոմ Սիմոնյանի ելույթն էր։

«KRB» տաղանդների ակադեմիայի սանը ներկայացրել է Սոսո Պավլիաշվիլիի «Քեզ սպասում է վրացին» երգը՝ իրեն բնորոշ ինքնատիպ և խարիզմատիկ ոճով։

Արտյոմի ոգևորությամբ ու անկեղծությամբ լի կատարումն անտարբեր չի թողել ո՛չ աստղային մարզիչներին, ո՛չ էլ դահլիճում ներկա հանդիսատեսին՝ բոլորին պարգևելով վառ ու անմոռանալի հույզեր։