Արխանգելսկում նշել են Հայաստանի մշակույթի օրը

23 Նոյեմբերի 2023, 08:38

Մշակույթ

Ռուսաստանի Արխանգելսկի և հայկական Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի իրականացման միջոցառումների շրջանակում կայացել է Հայաստանի մշակույթի օրը: Այս մասին գրում է «Արխանգելսկ՝ ռազմական փառքի քաղաք» թերթը։

Հանդիպումը սկսվել է Ջերմուկից տեսաուղերձով: Արխանգելսկի բնակիչներն իմացել են, թե ինչպես է ընթանում ծիրանի փառատոնը, քանի մասնակից է այն հավաքում: Գրքի վառ ցուցահանդես-ինստալյացիան՝ հայաստանյան գրքերով, աքսեսուարներով և ատրիբուտներով, ներկաներին հնարավորություն է տվել շոշափելու հայկական մշակույթը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի բարեկեցության խորհրդանիշին՝ նռանը, որը ներկա է Հայաստանի բոլոր հանդիսավոր և մշակութային միջոցառումներին: