Արտյոմ Օհանովը մրցանակ է պատրաստել լավագույն հարցը տվող դպրոցականի համար

04 Դեկտեմբերի 2024, 21:14

Կրթություն

Հայազգի աշխարհահռչակ գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը բացառիկ նվեր է պատրաստել այն դպրոցականի համար, ով իր դասախոսության ժամանակ լավագույն հարցը կտա։ Այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։

«Այսօր ես դասախոսություն կկարդամ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, իսկ լավագույն հարցը տվող դպրոցականը կստանա մրցանակ՝ իմ կողմից աճեցված բյուրեղ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես բյուրեղներ էի աճեցնում հատուկ մրցանակների համար»,- գրել է գիտնականը: