Աշոտ Փաշինյանը 10 տարեկանում գրել է Արևմտյան Հայաստանը վերադարձնելու մասին

24 Մայիսի 2023, 16:15

Առաջին հերթին | Կարծիք

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, դեռ 10 տարեկանում, 2013-ին մտածում էր Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակների մասին:

Նա իր բլոգում գրել էր՝ խնդրին պետք է ռեալ նայել և ակնարկել, որ հարցն ունի միայն մի լուծում՝ կռվել ու վերադարձնել Արևմտյան Հայաստանը: Alpha News-ը բառացի մեջբերում է նրա բլոգից մի հատված.

«Ասում են, որ պատերազմը լավ բան չէ, և հնարավոր է ավելի ոչ դաժան ձևերով լուծել պետությունների մեջ գոյացած խնդիրները: Եկեք ռեալ նայենք:

Այսօր մենք` հայերս, ունենք հողեր Թուրքիա պետության մեջ: Տարբերակ է՝ թողնել այդ հողերը թուրքերին՝ որպես նվեր, մի այլ տարբերակ է՝ ետ բերել դրանք:

Իսկ ինչպե՞ս ետ բերել. գնալ Թուրքիայի իշխանություններին խնդրել, որ մեզ ե՞տ տան այդ հողերը», — գրել է Աշոտ Փաշինյանն ու հավելել, որ կա այլ տարբերակ՝ կռվել և վերադարձնել մեր հողերը:

Պատանին ակնարկել է, որ հարցի լուծման այլ տարբերակներ պարզապես չկան, իսկ եթե կան, ապա ինքը ուրախ կլինի, եթե ինչ-որ մեկը իրեն ցույց տա այլընտրանքը: