Աշխարհի առաջնությունում հայ շախմատիստները գրանցել են առաջին հաղթանակները
17 Հունիսի 2026, 15:30
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները հաջող են սկսել պայքարը՝ առաջին խաղափուլում տոնելով մի շարք հաղթանակներ։
Հայ շախմատիստներից հաղթանակներ են գրանցել Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը։