Աշխատանքը կատարված է. Հենրիխ Մխիթարյան

09 Ապրիլի 2024, 16:25

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուդինեզեի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել հանդիպումից և կից գրել. «Աշխատանքը կատարված է»:

31-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր։ 68-րդ րոպեին նրան փոխարինեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը խփեց «Ինտերի» հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին։