Ասում եք՝ զիջումներ․ մի հատ ասեք՝ ի՞նչ ենք զիջել․ Փաշինյան
07 Հոկտեմբերի 2026, 20:35
Ասում եք՝ զիջումներ, զիջումներ․ ես պարզ հարց եմ տալիս՝ ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մի հատ ասեք, տեսնենք՝ ի՞նչ ենք զիջել։ Մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանաակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԺ փոփնախագահ Արամ Վարդևանյանի հարցին, թե ինչպես են պատկերացնում իշխանությունները խաղաղություն։
Փաշինյանը քննադատել է միջազգային նոր բանաձևերին ապավինելու քաղաքականությունը։
«Դուք ասում եք՝ ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն, Վուդրո Վիլսոնը և մյուսները կայացրել են որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարում, հետևաբար՝ ինչո՞ւ չեք գնում նոր որոշումներ կայացնում։ Ես հասկանում եմ՝ դուք այդ բանաձևերի ընդունման համար աշխատավարձ եք ստանում, փող եք ստանում, ինչպես և ձեր նման բոլոր իրավաբանները։ Բայց, կներեք, մենք ձեր իրավաբանության գերին չենք։ Մենք պատրաստվում ենք առերեսվել իրականությանը»,- նշել է Փաշինյանը։
Արամ Վարդևանյանն, արձագանքելով վարչապետին, ասել է, որ որ իշխանությունը թերահավատորեն է վերաբերվում եվրոպական կառույցների որոշումներին։