Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու, բայց ծիրանն այստեղ նեխում է․ քաղաքացին՝ Փաշինյանի խոստումների մասին
17 Հուլիսի 2026, 11:00
Գյուղարտադրությամբ զբաղվող տնտեսությունները հերթական անգամ կանգնել են լուրջ խնդիրների առաջ։ Մթերքի իրացման դժվարությունները և Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումները լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել։
Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ վարչապետի այն խոստումը, թե ողջ արտադրանքը կարտահանվի Եվրոպա, մասնավորապես՝ Ֆրանսիա, պարզվեց՝ սուտ էր։
«Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու։ Բայց ծիրանն այստեղ նեխում է, դեղձը հասել է, բայց տանող չկա»,- նշել է նա։
Քաղաքացու խոսքով՝ գյուղատնտեսության միակ ռեալ փրկությունը Ռուսաստանի հետ կայուն տնտեսական կապերի պահպանումն է։
«Եթե Ռուսաստանի հետ կապ չունենանք, Հայաստանը չի լինելու։ ՌԴ-ն է մեզ ցամաքային ճանապարհով մոտիկ, ֆուռերը գնում էին, հիմա ոչ մի ֆուռ չի գնում։ Ճիշտ էլ անում է Պուտինը. չի կարելի միաժամանակ և՛ Եվրոպա, և՛ ՌԴ վազել։ Երկու աթոռին նստել չի լինի։ Թող վարչապետը հասկանա, որ պետք է մի կողմի վրա թեքվի, ու վերջ։ Միայն ժողովրդին է քամում, սեղմում ու նստեցնում»,- ընդգծել է նա։