Ատոմ Էգոյանի բեմադրությամբ Մոցարտի օպերան կրկին Տորոնտոյում է

18 Հոկտեմբերի 2026, 20:10

Մշակույթ

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը կրկին բեմադրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերա-բուֆան։

2019 թվականին Իսրայելի օպերայում հաջողությամբ ներկայացված բեմադրությունը 2026 թվականի հոկտեմբերին վերադարձել է Կանադական օպերային ընկերության բեմ։ Ներկայացումները տեղի են ունենում Տորոնտոյի «Ֆոր Սիզընս» կատարողական արվեստների կենտրոնում։ Նորացված բեմադրության մեջ հանդես է գալիս կատարողների նոր կազմ, իսկ նվագախումբը ղեկավարում է դիրիժոր Յոհաննես Դեբուսը։

Էգոյանը գործողությունները 18-րդ դարից տեղափոխել է 20-րդ դարի մասնավոր դպրոցի գիտական լաբորատորիա՝ հետևելով օպերայի «Սիրահարների դպրոց» ենթավերնագրի գաղափարին։

Քննադատների և հանդիսատեսի գնահատմամբ՝ բեմադրությունն աչքի է ընկնում ստեղծագործության ինքնատիպ մեկնաբանությամբ, նորարարական մտահղացմամբ, ոճային տեսողական լուծումներով և վառ հումորով՝ դառնալով Տորոնտոյի մշակութային կյանքի ուշագրավ իրադարձություններից մեկը։

Հիմա եթերում