ԱԹՍ-ների հարձակում Բուլղարիայի ափերի մոտ․ կա 2 զոհ, 18 նավաստի փրկվել է
06 Հոկտեմբերի 2026, 16:14
Բուլղարիայի ափերի մոտ երկու առևտրային նավ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։
Novinite պարբերականը, հղում անելով Բուլղարիայի և Ռումինիայի իշխանություններին, հայտնում է, որ Տոգոյի դրոշի ներքո նավարկող Alfa Watan նավը խորտակվել է ափից 70 ծովային մղոն հեռավորության վրա․ անձնակազմի երկու անդամ զոհվել է։
Հարձակման ենթարկված մյուս՝ Able նավի վրա հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի բոլոր 18 անդամները փրկվել են, սակայն նրանցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Սա Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում նավերի վրա հարձակման առաջին արձանագրված դեպքն է։