Ավելի շատ երեխաներ են սկսել հաճախել Ֆրեզնոյի հայկական դպրոց․ Համլետ և Լիլիթ Չոբանյաններ

09 Հունվարի 2026, 22:00

Կրթություն

Ֆրեզնոյի հայ համայնքն ամենահին և ամենահարգված համայնքն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ Համլետ և Լիլիթ Չոբանյանները, որոնք 25 տարի է բնակվում են ԱՄՆ-ում, սակայն չեն կտրել կապը հայրենիքի հետ:

Խոսելով Ֆրեզնոյի հայ համայնքի մասին, Համլետ Չոբանյանը նշել է, որ այստեղ հայ լինելը պատիվ է և առավելություն: Նրա խոսքով՝ Ֆրեզնոյում հայկական ազգանունն այնքան հարգված է, որ նույնիսկ օտարազգիներն են փորձում հայ երևալ՝ աշխատանք գտնելու կամ վստահություն շահելու համար. «Մեքսիկացի Գոնսալեսը ներկայանում է որպես Գոնսալյան, որպեսզի հայի հետ գործ անի»:

Լիլիթ Չոբանյանն անդրադարձել է նաև հայկական դպրոցին՝ նշելով, որ մյուս տարի կնշեն դպրոցի հիմնադրման 50-ամյակը: «Նախորդ տարիների համեմատ՝ ավելի շատ հայ երեխաներ են հաճախում դպրոց»,- հավելել է նա։

Չոբանյանները փաստում են՝ հայկական համայնքը շատ միասնական է: «Ֆրեզնոն ավելի պահպանողական համայնք է, ավելի հասարակ»,- ասել է Համլետ Չոբանյանը:

Նրանք խոսել են նաև իրենց ծրագրերի մասին: «2014 թվականին սկսեցինք մեր ծրագիրը, որի նպատակը Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելն է: Հիմնականում մեր շահառուները բազմանդամ ընտանիքներն են»,- նշել է Համլետ Չոբանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում