Ավստրիական մամուլը լուռ էր. BBC-ին ու CNN էլ չանդրադարձան Հայոց ցեղասպանության թեմային. Բաղդոյան

25 Ապրիլի 2025, 20:15

Քաղաքականություն

Ավստրիահայ հասարակական գործիչ Սեպուհ Բաղդոյանը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ ավստրիական մամուլում ոչ մի անդրադարձ չի եղել Հայոց ցեղասպանության թեմային:

«Այս տարի ապրիլի 27-ին, երբ մենք պատարագ ենք անում, լինելու են Վիեննայի ընտրությունները: 6 կուսակցություններ, որ պետք է մասնակցեն դրան, իրենց ուշադրությունն ուղղում են ժողովրդին: Կարծում եմ՝ այս անգամ ժամանակ չեն գտել կենտրոնանալու ապրիլի 24-ի կամ հայերի հարցերին»,- նկատել է մեր զրուցակիցը:

Նա ցավով է արձանագրել, որ հայերը ոչինչ չեն կարող փոխել, սա է մեր իրականությունը:

«Նույնիսկ տեղական մամուլը մինչև հիմա չի անդրադարձել մեր թեմաներին: Ոչ BBC-ն, ոչ CNN-ը չեն անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային: Ինչ անենք, սա է մեր իրականությունը»,- ասել է Սեպուհ Բաղդոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: