ԱԽ քարտուղարը Բլինքենի և Մակրոնի օգնականների հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղիները

28 Հոկտեմբերի 2023, 21:50

Քաղաքականություն

Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները: