Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը
18 Ապրիլի 2024, 16:00
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/04/18152415/26299406_0_86_968_630_1920x0_80_0_0_d06a772ac69a77ebeb53549e88a0e494.jpg)
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Շարունակվում են Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է Աքթուրքը։
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունը սկսել էր 2021 թվականի հունվարից։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։