Աղոթում ենք, որ Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը․ Սկանդինավյան թեմի քահանաներ

10 Հունվարի 2026, 11:30

Քաղաքականություն

Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին հայտարարել են Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակության անդամները։`

«Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։

Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակություն`

Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան

Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան

Տեր Անդրեաս քահանա Իսախանյան

Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան

Տեր Վաղարշ քահանա Իսախանյան»,- նշված է հայտարարությունում։