Այդ չակերտավոր խաղաղությունը ստեղծել է միայն իր համար. չարենցավանցիները՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
19 Ապրիլի 2026, 13:25
Այդ չակերտավոր խաղաղությունը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, միայն իր և իր շրջապատի համար։ Նման կարծիք է հայտնել Չարենցավանի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Փաստորեն, եթե Փաշինյանին մինչև հունիսի 7-ը մի բան եղավ, պատերազմ է լինելու՞։ Իրենք մեզ համար խաղաղություն չեն բերել, այլ բերել են իրենց տեղերը ամրապնդելու համար։ Ես այդ մանիպուլյատորից բան չեմ հասկանում»,- նշել է հարցման մասնակիցը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին և վախի մթնոլորտ ստեղծում։
«Նա որտեղից իմացավ, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, իսկ եթե նույնիսկ գիտի՝ ինչ իրավունքով է երկրի ղեկավար լինելով հանդերձ նման հայտարարություններ անում։ Ինչու է ժողովրդի մեջ պառակտում մտցնում»,- ընդգծել է քաղաքացին։
Մանրամասները ՝ տեսանյութում։