«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության անդամն առաջին անգամ դարձավ Լանդթագի նախագահ

06 Հոկտեմբերի 2026, 16:04

Միջազգային

Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամն առաջին անգամ դարձել է լանդթագի նախագահ, հայտնում է DW-ն։

Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանի նախագահ է ընտրվել 35-ամյա Տոբիաս Ռաուշը։

Աջակողմյան AfD-ին ձայներով աջակցում է ձախակողմյան «Սոցիալական արդարության և ողջամիտ տնտեսության դաշինքը» (BSW)։ Երկու կուսակցությունները միասին խորհրդարանում ունեն 83 մանդատից 44-ը։

Երկու կուսակցություններն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին, դեմ են Ուկրաինային աջակցելուն և կողմ են ռուսական հումքի գնումների վերականգնմանը։

Հիմա եթերում