Այն հայը, որ ասում է Արցախը հայկական հող չէ, իմ համար նա հայ չէ. Լարա Երիցյան

28 Մարտի 2024, 22:30

Կարծիք

Մենք տեսնում ենք այսօր Հայաստանի վիճակն առանց Արցախի: Արցախը մեզ համար պաշտպանության գոտի էր, մենք կորցրել ենք այդ գոտին և բոլորս մտահոգ ենք, որ վաղը կկորցնենք նաև Հայաստանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Երիցյան» փաստաբանական ընկերության քրեական և քաղաքացիական փաստաբան Լարա Երիցյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող ուժեղ լինել առանց Արցախի:

«Առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստանի Արցախ չի կարող լինել: Այո՛, հիմա կորցրել ենք Արցախը, բայց հուսով եմ, որ այն նորից մերն է լիելու: Ոնց որ մեկն իր մարմնի մի մասը կտրի ու ասի, որ իր թևն իրենը չէ: Արցախը մեր ինքնության, մեր պատմության մի մասն է, և ես չեմ կարող ընդունել, որ Արցախը մերը չի, դա ընդունելի չէ Սփյուռքի համար:

Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ իշխանության դեմ դուրս գա, թե՝ ոչ: Սփյուռքի պայքարն ուրիշ է. Սփյուռքը միշտ եղել է հենարան Հայաստանի համար և միևնույն ժամանակ Հայաստանն էլ եղել է հենարան Սփյուռքի համար»,- նշեց Երիցյանը: