Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է հասնում Փաշինյանը. Աննա Գրիգորյան

31 Օգոստոսի 2026, 11:44

Քաղաքականություն

Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, իսկ նախագահ Քոչարյանը՝ Երևանում՝ ԱԱԾ մեկուսարանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Սրանք պատահական բաներ չեն. այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Գրիգորյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ հետընտրական փուլում երկրորդ նախագահին կալանավորելու հիմնական նպատակը քաղաքական ընդդիմադիր դաշտի առանցքային դերակատարին չեզոքացնելն է՝ առաջիկա լրջագույն փորձություններից առաջ:

Հիմա եթերում