Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին. Փաշինյան

13 Մարտի 2025, 19:03

Քաղաքականություն

Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է և այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որևէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին:

Փաշինյանը հայտարարեց, որ այո՛, Ադրբեջանին ճանապարհ տալու են.

«Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձևակերպված է: Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, և երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»: