Այո՛, Ուկրաինայի նախագահին սպասում եմ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
30 Ապրիլի 2026, 14:50
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան։
«Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո՛, ներառյալ Ուկրաինայի նախագահին»,- լրագրողներիկն ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին ու 5-ին՝ Երևանում։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։