Այս դժվարին պահին մենք կանգնած ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին․ Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցի

10 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով աղոթել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար։

«Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը»,- նշված է հայտարարությունում: