Այս հարձակման հիմնական արդյունքն այն է, որ Իսրայելը կորցրել է իր անպատժելիությունը. Աբբաս Ջումա
15 Ապրիլի 2024, 21:40
Միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։
«Իսրայելի վրա Իրանի հարձակման համատեքստում ես հատկապես կնշեի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի երեկվա մեկնաբանությունը։ Նա ասաց՝ «համաչափ պատասխան էր»: Եվ հիմա Իսրայելի ցանկացած ագրեսիայի պատասխանը հենց այսպիսին է լինելու: Ինչու է դա այդքան կարևոր: Քանի որ այն բացահայտում է Իրանի հարձակման էությունը։
Սա պարզապես վրեժ չէ, պարզապես պատասխան չէ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։ Սա նոր միջոց է՝ Իրանի ուղղակի ուժային ազդեցությունն Իսրայելի վրա, ինչը նախկինում չի եղել։ Այսինքն, այլ կերպ ասած, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է. «Ընկերներ, եթե դուք լկտիանաք, մենք կխփենք»»,- նշել է Ջուման։
Միջազգային լրագրողի կարծիքով՝ այս հարձակման հիմնական արդյունքն այն է, որ Իսրայելը կորցրել է իր հիմնական առավելությունը՝ անպատժելիությունը։
«Նախկինում նման բան չէր եղել, քանի որ Իրանը առաջ հարձակվում էր իր վստահված անձանց օգնությամբ, իսկ Իսրայելն անպատժելիության լիակատար զգացում ուներ։ Այսօր այդ հարձակման գլխավոր արդյունքն այն է, որ Իսրայելը կորցրեց իր գլխավոր առավելությունը՝ անպատժելիությունը։
Արդեն ոչ ամերիկյան ՀՕՊ-ի, ոչ էլ միջազգային արձագանքի հույս չկա, քանի որ մենք տեսանք, որ քչերն են դատապարտել, նախ և առաջ Ռուսաստանը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Իրանն ուներ պատասխան տալու, սեփական ազգային շահերը պաշտպանելու օրինական իրավունք, և Իրանն օգտվեց այդ իրավունքից»,- եզրափակել է Ջուման։