Այս հողում այնքան ջուր չկա, ինչքան արյուն. Արթուր Խաչենց

15 Մայիսի 2024, 18:59

Կարծիք

Այս շարժումը շարունակվելու է, քանի դեռ թուրքի ոտքը Հայաստանում է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է արցախցի երգիչ Արթուր Խաչենցը։

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակվելու է, քանի դեռ թուրքի ոտքը Հայաստանում է։ Այս պայքարը սրբազան է, որովհետև թուրքն է մեր կոկորդին կանգնել ու ուրիշ տարբերակ չկա: Բոլոր անտարբեր մարդկանց կոչ եմ անում՝ իրենց տունը, մեր ծնողների, ապուպապերի, եղբայրների արյունով ջրված հողը չտան թշնամուն: Ինչպես Սրբազանն է ասում՝ այս հողում այնքան ջուր չկա, ինչքան արյուն: Գոնե փորձենք տեր կանգնել այդ հողին»,- նշել է Արթուր Խաչենցը: