Այս մարդկանց վճռականությունը տեսնելով պետք է վախենաս, փոքրիկ խմբակի վախկոտ ղեկավա՛ր․ Աննա Գրիգորյան

04 Հուլիսի 2025, 20:47

Քաղաքականություն

Այս մարդկանց վճռականությունը տեսնելով պետք է վախենաս, փոքրիկ խմբակի վախկոտ ղեկավա՛ր, որովհետև մենք հայ ենք, քրիստոնյա ենք, ուժեղ ենք ու վճռական։ Այս մասին ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Սամվել Կարապետյանը մշտապես եղել է իր հայրենակիցների, սովորական հայ մարդու կողքին և ներդրումներ կատարել Հայաստանում ու Արցախում։ Բայց հիմա այս մարդը կալանքի տակ է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասել է նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը հասարակական, քաղաքական կյանքում։ «Երկրորդ պատճառն այն է, որ Ալիևը դեռեւս 2021 թվականից հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Բայց քանի որ Ալիևի ձեռքերը չհասան Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով հաշվեհարդար տեսավ»,- հավելել է պատգամավորը։