Այս պայքարը բոլորիս համար է. Նարեկ Կարապետյան

20 Ապրիլի 2026, 12:35

Քաղաքականություն

Այս պայքարը բոլորիս համար է: Այն ճանապարհին, որով հիմա գնում ենք , ո՛չ մի շահ, բացի ընդհանուր շահից, չունենք: Այս մասին Արտաշատ կատարած այցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեզ պետք է կառավարիչ, որը ռիլ չի նկարում, չի գնում տարբեր տոնակատարությունների, այլ նստում և գործ է անում: Դա է կարևորը: Մարդ կարող է լավ խոսք չունենալ, բայց նրա հետագիծը, երբ նայես, պետք է այնպիսի գործեր ունենա, որ անունը թնդա ամբողջ աշխարհում։ Քամիները գալիս են ու գնում են մի քանի տարին մեկ, բայց դրանք ոչինչ չեն փոխում, եթե հիմքից մենք չենք կառուցում: Պետք է այդ քամիներին ճանապարհենք և շարունակենք կառուցել»,-նշել է Կարապետյանը: