Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա կտեղադրվի ԱՊՀ երկրների մանրադրամներից պատրաստված հուշարձան

26 Ապրիլի 2025, 16:47

Քաղաքականություն

Անկախ Պետությունների Համագործակցության երկրների (ԱՊՀ) մետաղադրամներից պատրաստված հուշարձանը՝ որպես միասնության խորհրդանիշ, այս տարի կկանգնեցվի Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը

Հուշարձանի համար մետաղադրամներ հավաքելուն օգնել են ԱՊՀ գործադիր կոմիտեն, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն։

«ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչներն արձագանքեցին, մեզ հաջողվեց հավաքել այդ մետաղադրամների որոշակի քանակ, որոնք խորհրդանշում են մեր միասնությունը»,- ասել է Սերգեյ Լեբեդևը: