Այս վիճակին վերջ պետք է տրվի, մեզ հասարակությունում ապրումակցում է պետք. Արամ Վարդևանյան

17 Նոյեմբերի 2026, 18:28

Քաղաքականություն

Այս վիճակին վերջ պետք է տրվի, մեզ հասարակությունում ապրումակցում է պետք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով հասարակության մեջ ձևավորված ատելության մթնոլորտին և Արսեն Գևորգյանի կալանավորման հանգամանքներին։

Վարդևանյանի խոսքով՝ Արսեն Գևորգյանի կալանավորման հիմքում դրվել է քննությանը խոչընդոտելու վտանգը, մինչդեռ ստեղծված հանգամանքները, իր գնահատմամբ, կասկածի տակ են դնում այդ հիմքի հիմնավորվածությունը։

«Նախաքննությունը տևել է ընդամենը 15 օր։ Քննիչը դիմել է դատարան՝ միջնորդելով երկամսյա կալանք կիրառել, իսկ դատախազն էլ հաստատել է, որ քննիչը միանգամայն ճիշտ է վարվում։ Սակայն արդեն 15 օր անց հայտարարել են նախաքննության ավարտի մասին։ Գործը 15 օրում դատարան է ուղարկվում միայն այն դեպքում, երբ կատարելու քննչական գործողություններ այլևս չկան, և ամեն ինչ արդեն արված է։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչի՞ն պետք է անձը խոչընդոտեր»,- նշել է նա։

Պատգամավորն անդրադարձել է նաև խորհրդարանական և հասարակական մթնոլորտին՝ ընդգծելով, որ անընդունելի է ատելության նման մակարդակի գեներացումը, և կոչ է արել դրսևորել ապրումակցում՝ անկախ քաղաքական հայացքներից։

Հիմա եթերում