Այսօր Արցախը հայաթափված է, բայց հիմա մենք տեսնում ենք նույն տագնապը ՀՀ-ում․ Վարդևանյան

22 Մայիսի 2026, 21:06

Քաղաքականություն

Վերջին 8 տարին այս իշխանությունները ում տեսնում են, ասում են կալանավորեք, ատելություն են տարածում։ Բայց մենք ասում ենք, որ այդ ժամանակները թողում ենք անցյալում, քաղաքական հետապնդումները թողում ենք անցյալում, և ասում ենք, որ փոփոխությունները գալիս են։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներից Արամ Վարդևանյանը:

«Մենք այսօր մեր երիտասարդներին շնորհավորում ենք, բայց միաժամանակ մեզանից յուրաքանչյուրը ներքին տագնապի զգացում ունի։ Տագնապի զգացում ունի մեր երկրի, պետականության, ինքնիշխանության, պատվի համար։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները 5 տարի առաջ ինչ խոստացել են, խաբել են։ 5 տարի առաջ ասում էին, որ Արցախի հարցը կարգավորելու են, այսօր Արցախը հայաթափված է, Արցախում մեկ հայ չի մնացել։ Հիմա մենք տեսնում ենք այդ նույն տագնապը, որ կարող են դրանց բերել և լցնել Հայաստան։ Դրա համար ասում ենք՝ հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ դրանք չգան, գնացե՛ք ընտրության, որ փոփոխությունները գան»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ քարոզարշավի օրերին ՔՊ-ն որևէ ծրագիր չի ներկայացրել, իսկ հայտարարություններում բովանդակություն չկա։

«Մենք ունենք կոնկրետ քայլեր՝ 300․000 աշխատատեղի ստեղծում, որը երաշխավորել է Սամվել Կարապետյանը։ Մենք ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է շնչի, դրա համար ասում ենք՝ 0 հարկ փոքր, միջին բիզնեսին։ Ու այդ բոլոր ռեֆորմները երաշխավորում է Սամվել Կարապետյանը»,- ընդգծել է Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում