Այսօր էլ հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունները շարունակվում են․ Կարեն Ճինպաշյան
24 Ապրիլի 2026, 23:56
Այն, որ ապրիլի 24-ին թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ամբողջ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում 1,5 միլիլոն զոհերի հիշատակին, փաստում է, որ Հայաստան-Սփյուռք կապը խզված չէ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի արևմտյան գրասենյակի մամուլի քարտուղար Կարեն Ճինպաշյանը։
«Հայաստանը մեր մեջ է ապրում, և հնարավոր չէ այդ կապը խզել։ Լոս Անջելեսի հայերը միայն այսօր չէ, որ սգում են Հայոց ցեղասպանությունը, բայց հատկապես այսօր շատ կարևոր է ընդգծել, որ հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունները շարունակվում են։ Դրա վառ օրինակ են 2020 թվականի արցախյան դեպքերը»,- նշել է Ճինպաշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։