Այսօր և վաղը Հայաստանում անձրև չի գա

03 Օգոստոսի 2026, 09:00

Հայեր

Այսօր և վաղը Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35–ից +37, գիշերը` +23-ից +25 աստիճանի սահմաններում։