«Այսօր մարդիկ մնացել են անգործ»․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցների ակցիան՝ Կառավարության մոտ
03 Օգոստոսի 2026, 11:53
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ։
Այժմ ընկերությունների ներկայացուցիչները մտնում են կառավարություն` իրենց բողոքը ներկայացնելու։
«Մարդիկ այսօր մնացել են անգործ, տեղեր կան, որ չեն բացվել, այս պահի դրությամբ մարդիկ չեն հասկանում` աշխատում են, թե չեն աշխատում»,–նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։