Մեր մեկ պահանջով մեզ են վերադարձվում Ղազախի չորս գյուղերը․ Ալիև

10 Մայիսի 2024, 18:41

Քաղաքականություն

«Այսօր մեր մեկ պահանջով մեզ է վերադարձվում Ղազախի չորս գյուղ։ Այդպես էլ շարունակվելու է։ Խոսքի իրավունքն այստեղ մեզ է պատկանում, Մենք Կովկասում առաջատար պետություն ենք, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»,- այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիեւը նաև նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ նրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, որոնք կեղծ խոստումներ են տալիս, կզղջան, եթե հաշվի չնստեն իրենց հետ:

«Այսօր 1990 և 1992 թվականներին օկուպացված Ղազախի հողերը մեզ են վերադառնում առանց մեկ կրակոցի։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է», — հայտարարել է Ալիևը։