«Ազատություն Սամվել Կարապետյանին». արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ՖԱ
06 Հուլիսի 2025, 12:50
Արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբը և արգենտինահայ ֆուտբոլային գործարար Նորայր Նակիսը (ակումբի նախագահ-խմբ.) դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը։
Նրանք կոչ արել նաև ազատ արձակել Հայաստանում ձերբակալված բարերար և գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութից։
Ակումբի անդամները մեծ պաստառ են բարձրացրել, որի վրա գրված է Սամվել Կարապետյան։