Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու․ Գեղամ Մանուկյանը՝ զինծառայությունից ազատման նախագծերի մասին
16 Նոյեմբերի 2026, 13:00
Արդեն երկու նախագիծ ունենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Դրանցից մեկը վերաբերում է աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, իսկ մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ոստիկանական և փրկարար ծառայության անցած անձանց։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին։
«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,- նշել է պատգամավորը։
Նա մտահոգությունն է հայտնել, որ նման տրամաբանությամբ հետագայում այլ ոլորտների ներկայացուցիչների համար ևս կարող են բացառություններ նախատեսվել։