ԲԱՑԱՌԻԿ․ Մինսկում այս պահին ընթանում Է Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծումը
18 Մայիսի 2025, 12:14
Մինսկում այս րոպեներին տեղի է ունենում Բելառուսում առաջին հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը:
Տաճարի օծումն իրականացնում է Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նախօրեին՝ մայիսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կատարել է եկեղեցական պատարագ և օծել եկեղեցու գմբեթի խաչը:


