Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ
21 Սեպտեմբերի 2026, 18:17
Բագրատ Սրբազանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ անդրադառնալով երկրի անցած ճանապարհին, Արցախի կորստին և ազգային վերականգնման անհրաժեշտությանը։
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման և ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:
Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր: Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ: Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով՝ շնորհավորում եմ բոլորիս, յուրաքանչյուր հայ մարդու:
Շնորհավորում եմ մեր երազների Հայաստանի՝ ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:
Դժբախտաբար, մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնելու այս ամենը:
Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»։